Վարչապետն ասում է, որ օլիգարխների հետ իրեն լավ է զգում
Վարչապետն օլիգարխների հետ իրեն հանգիստ է զգում: Այս մասին վարչապետ Կարեն Կարապետյանն ասաց լրագրողների հետ հանդիպման ժամանակ, երբ հարց հնչեց՝ թե ինչպե՞ս է շփվում օլիգարխների հետ, այն դեպքում, երբ այդ օլիգարխ-ներկրողները ասենք՝ թանկացնում են ապրանքը:
«Օլիգարխների հետ զգում եմ ինձ շատ հանգիստ, ապահով: Եթե ապահով բառի տակ այլ բան չեք տեսնում, այո, թող լինի ապահով»:
Վարչապետի խոսքերով՝ «Ինչպե՞ս եք պատկերացնում, իմ գո՞րծն է, ջղային տոնով ասել՝ շաքարավազն ինչո՞ւ է թանկացել: Կարո՞ղ եմ զանգել ու կտրուկ ասել՝ շաքարի գնին ձեռք չտաք»:
Կարդացեք նաև
Երբ լրագրողները մատնանշեցին, որ վերջին օրերին թանկացել են ալյուրը, շաքարավազը, կարագը, վարչապետը հարցով պատասխանեց՝ «Այլ ապրանքների գներն էլ իջել են, բա ինչո՞ւ չեք ասում, որի գինն է իջել:
Ինչո՞ւ հարց չեք տալիս մնացածի վերաբերյալ, որ գինը նվազել է: Այս Ամանորին ձեր գնողունակությունը չի եղել ավելի վատ, քան նախորդ տարի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ