«Տարբեր հարցերի հետ կապված՝ Սեյրան Օհանյանին դեռ չենք լսել: Երբ մեկն իշխանության մեջ է եղել ու դառնում է ընդդիմություն, նախ պետք է իրեն լսենք, ոչ թե գնահատական տանք»,-«Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով նախկին ՊՆ Սեյրան Օհանյանի՝ քաղաքական պայքարի մեջ մտնելուն, ասաց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը:
«Նա լուրջ ներուժ ունի, երկար տարիներ եղել է համակարգում: Ազատամարտիկներ, սպաներ կան, որոնք կսատարեն իրեն, բայց քաղաքական իմաստով նա դեռեւս չի խոսել՝ ցանկություններ արտահայտելուց բացի»,-նկատեց Արամ Հարությունյանը:
Նրա բնորոշմամբ՝ եթե Սեյրան Օհանյանը մտնելու է քաղաքականության մեջ, այնքա՜ն հարցերի է ստիպված լինելու պատասխանել. «Այդ ժամանակ միայն գնահատական կտանք»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ