Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը խաղում է իշխանության պարտադրած կանոններով:
«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը տեղեկություններ ունի այն մասին, որ նախագահ Սերժ Սարգսյանն ինքն է ՀՀԿ նախընտրական շտապը ղեկավարելու: Այս մասին նա այսօր լրագրողներին հայտնեց «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում: «Այսինքն, նախագահը բան ու գործը թողած՝ ոչ մեկին չի վստահում եւ շտաբի պետը ինքն է լինելու: Նման տեղեկություններ կան»,-ասաց նա:
Արամ Հարությունյանը կարծիք հայտնեց, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ընդդիմությունը խաղում է իշխանության պարտադրած կանոններով, քանի որ համաձայնություն է տվել Ընտրական օրենսգրքին:
«Ընդդիմությունը պետք է հանդես գա մեծ դաշինքներով: Եթե ընտրություններին գնային մեկ ցուցակով, տեղի կունենար իշխանափոխություն, որովհետեւ ընդդիմությունը կհավաքեր հիսուն տոկոսից ավելի ձայներ: Բայց այսօր ընդդիմության մի մասն ավելի շատ զբաղված է նրանով, որ այդ դաշինքները չկայանան»,-համոզմունք հայտնեց Արամ Հարությունյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ տեղեկացրեց, որ իր կուսակցությունն այժմ բանակցում է քաղաքական խոշոր ուժերի հետ. «Փորձում ենք նպաստել, որ մեծ դաշինքներ կայանան: Առայժմ արդյունք չկա, գնահատականն առաջիկայում կտամ»:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ