«Մանկական նոր ալիք» մրցույթի հայաստանյան ներկայացուցիչ արցախցի Միշա Գրիգորյանը զուգերգ է կատարել ռուսական էստրադայի աստղ Լեոնիդ Ագուտինի հետ:
Ելույթը տեղի է ունեցել «Օլիմպիյսկի» համերգասրահում՝ տոնական համերգի շրջանակում, որին ավանդաբար մասնակցում են «Մանկական նոր ալիքի» և «Մանկական եվրատեսիլի» հաղթողները:
Ագուտինը և փոքրիկ Միշան միասին կատարել են «Мир зеленого цвета» երգը:
https://www.youtube.com/watch?v=lPZPKVqyPpY
Հիշեցնենք, Միքայել Գրիգորյանը «Մանկական նոր ալիք 2016» մրցույթում զբաղեցրել էր երկրորդ տեղը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ