Հանրապետության տարածքում`
Հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, Արարատյան դաշտում, Արագածոտնի և Վայոց ձորի նախալեռնային գոտիներում հատկապես գիշերը և առավոտյան սպասվում է մառախուղ:
Քամին` հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:
Կարդացեք նաև
Երևանում՝
Հունվարի 14-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Բոլոր օրերին ամպամածությունը և մառախուղը կպահպանվի:
Երևանի հունվարի 14-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
- Օդի առավելագույն ջերմաստիճան` 10.00C (1967 թ.)
- Օդի նվազագույն ջերմաստիճան` -26.20C (2008 թ.)
- Օդի միջին օրական ջերմաստիճան` -3.30C
ՀՀ ԱԻՆ