Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չգիտենք, թե այդ երբվանից է մեկօրյա աշխատանքը աշխատատեղ համարվում. «Չորրորդ իշխանություն»

Հունվար 13,2017 13:06

Իհարկե, շաբաթվա, եւ ընդհանրապես՝ տարվա գլխավոր իրադարձությունը այն է, որ մինչեւ ապրիլի 2-ը Հայաստանում 4000 աշխատատեղ կբացվի։ Մի փորձեք կռահել, թե ինչի հաշվին։ Որքան էլ մտորեք, չեք հիշի, որ առաջիկա ամիսներին Հայաստանում գործարան բացվի, արտադրամաս, հայ-իրանական երկաթուղու շինարարությունը սկսվի։ Կամ մեր երկրի ընդերքում նավթ, գազ, եւ կոմունալ այլ հանածոներ հայտնաբերվեն։

Առավել եւս, չեք գուշակի, որ 4000 աշխատատեղի մասին լուրը ավետել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը։ Ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում ընտրատեղամասերում 4000 սարքավորում է տեղադրվելու, որոնք սպասարկելու են 4000 հոգի։ Եվ ահա Տիգրան Մուկուչյանը հայտարարել է, որ դրա շնորհիվ Հայաստանում՝ 87 հազար դրամ աշխատավարձով 4000 աշխատատեղ է բացվելու, բայց՝ միայն մեկ օրով, ընտրությունների օրը։

Չգիտենք, թե այդ երբվանից է մեկօրյա աշխատանքը աշխատատեղ համարվում։ Բայց եթե աշխատատեղ է, ապա Մուկուչյանը շատ աղքատիկ ֆանտազիա ունի։ «Ունայնություն ունայնության» խորհրդային ֆիլմում մի դրվագ կա, երբ հայրը ամուսնանալու մտադրություն ունեցող աղջկան հարցնում է, թե վաղու՞ց է ճանաչում տղային։ Աղջիկն էլ թե՝ 3 օր։ Հայրը արձագանքում է. դե, եթե բաժանենք րոպեների, ահագին ժամանակ է ծանոթ եք։

Նույն տրամաբանությամբ պետք է շարժվեր նաեւ Մուկուչյանը։ Եթե նա 4000 սարքավորումներին 2-ական սպասարկող կցեր, ապա կունենայինք 43,5 հազ. աշխատավարձով 8000 աշխատատեղ։ Իսկ եթե հանկարծ 4-ական անձ կցեր, ապա կարող էր հպարտությամբ նշել, որ իր շնորհիվ Հայաստանում 16 հազար աշխատատեղ է բացվել՝ 21,75 հազ. դրամ աշխատավարձով։

Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031