Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Կարեն Կարապետյանը պատասխանելով հարցին՝ դամոկլյան սրի պես մեր գլխին կախված է այն խնդիրը, որ ադրբեջանական կողմը կարող է ձեռք բերել Վրաստանով անցնող գազամուղը, որն ապահովում է Հայաստան մատակարարվող գազի մի մասը, պատասխանեց. «Այս պահին որեւէ սպառնալիք չունենք, մեր գլխի վերեւը բան կախված չէ, մենք ունենք ալտերնատիվ գազամուղ: 25% ուզում են, թող առնեն, որեւէ վտանգ մենք չունենք: Մեզ պե՞տք է առնել, պետք չէ, այդ գումարը այնքան տեղ ունենք ծախսելու: Մի վախեցեք, լավ է լինելու»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ