Բանից պարզվում է՝ վերջերս ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի փոխտնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Աննա Ասատրյանը (լուսանկարում) գիտական հոդված է հրապարակել «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երեւանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» թեմայով։
«ՉԻ» – Կարծում ենք՝ մոտ ապագայում այս փայլուն նախաձեռնությունը լայն արձագանք կստանա գիտության եւ մշակույթի նվիրյալների շրջանում, եւ առաջիկայում ծանրակշիռ գիտական աշխատություններ կհրապարակվեն հետեւյալ թեմաներով. «Հայոց լեզվի անաղարտության պահպանումը՝ ԱԺ նախագահի ամենօրյա տքնաջան աշխատանք», «Առողջ ապրելակերպի քարոզումն անձնական օրինակով՝ ՀՀ նախագահի գործունեության առանցքային բաղադրիչ», «Բարեկրթության նորմերի արմատավորումը Առաքել Մովսիսյանի հրապարակային ելույթներում», «Ազգային տարազի ժամանակակից դրսեւորումները՝ վարչապետի ամենօրյա ուշադրության կիզակետում» եւ այլն:
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում