Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանն իր կառավարման 100 օրվա լրանալու առթիվ հրավիրած ասուլիսի ժամանակ անդրադառնալով խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ցուցակում իր ընդգրկվելու հարցին, ըստ որի՝ վերջին հինգ տարիներին մշտապես չի բնակվել Հայաստանում, պատասխանեց. «Վերջին տարիներին ՀՀ քաղաքացի եմ, ապրել եմ Երեւանից դուրս: Համապատասխանո՞ւմ է իմ ապրելու քանակությունը ՀՀԿ ցուցակում ընդգրկվելուն, չգիտեմ: Բայց եթե չի համապատասխանում, ես այդ ցուցակում չեմ լինի»:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ