Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երեք հոգով ութ հոգու փոխարեն աշխատելն, իհարկե, դժվար է լինելու». Հերմինե Նաղդալյան

Հունվար 13,2017 12:25

Հունվարի 23-27-ը Ստրասբուրգում անցկացվելիք Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանին ԵԽԽՎ հայկական պատվիրակության ընդդիմադիր անդամները հավանաբար չեն մասնակցի, քանի որ զբաղվելու են ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունների հետ կապված կազմակերպչական հարցերով: Ստրասբուրգ կմեկնեն ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը և պատվիրակության ՀՀԿ-ական անդամներ Նաիրա Կարապետյանն ու Սամվել Ֆարմանյանը:

Aravot.am-ի հետ զրույցում ԲՀԿ կուսակցության ղեկավար, ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ ինքն ու Միքայել Մելքումյանը հարգելի պատճառներով չեն մասնակցելու ԵԽԽՎ նստաշրջանին, քանի որ զբաղվելու են կուսակցական կազմակերպչական հարցերով:

ԵԽԽՎ հայկական պատվիրակության անդամ, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանին Aravot.am-ը հարցրեց՝ արդեն կողմնորոշվե՞լ է մասնակցության հարցում, պարոն Զուրաբյանը պատասխանեց. «Դեռ չեմ որոշել»:

Մեր այն դիտարկմանը, թե բավականին բարդ նստաշրջան է սպասվում հայկական պատվիրակությանը. քննարկվելու է Ալիևի զեկույց կոչվող ոչ հայանպաստ փաստաթուղթը, ուստի հնարավո՞ր է առաջնահերթությունը պարոն Զուրաբյանը տա ԵԽԽՎ-ին, ոչ թե կուսակցական կազմակերպչական հարցերին, Լևոն Զուրաբյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, այս պահին հարցեր կան, որոնց վերջնական լուծումը չեմ գտել; Մի երկու օրից պարզ կլինի»:

Զրուցեցինք նաև ԵԽԽՎ հայկական պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ: Նա տեղեկացրեց, որ այս պահին չմասնակցության մասին իրեն պատվիրակներից որևէ մեկը հստակ պաշտոնական պատասխան չի տվել:

Մեր այն դիտարկմանը, թե բարդ նստաշրջան է սպասվում, հետևաբար երեք հոգով դժվար չի՞ լինի Ստրասբուրգում աշխատանքը, տիկին Նաղդալյանն արձագանքեց. «Անկախ նրանից՝ ինչ զեկույց է քննարկվելու, երեք հոգով ութ հոգու փոխարեն աշխատելն, իհարկե, դժվար է լինելու»:

Հերմինե Նաղդալյանը տեղեկացրեց, որ հաջորդ շաբաթ նստաշրջանից առաջ պատվիրակությունը Երևանում խորհրդակցություն կանցկացնի, որի ժամանակ էլ հստակություն կմտցվի:

Այն դիտարկմանը, եթե ընդդիմադիրները չմեկնեն Ստրասբուրգ, դա չի՞ նշանակի, որ պատվիրակության իշխանական թևի անդամներին փաստի առաջ են կանգնեցնում, տիկին Նաղդալյանը պատասխանեց. «Պատվիրակությունը բազմակուսակցական է, որի կազմում ընդդիմադիր ներկայացուցիչները թվով ավելի շատ են, քան իշխանական կուսակցության ներկայացուցիչները: Իհարկե, կարևոր, պատասխանատու հարցերի ժամանակ, կարևոր իրավիճակներում, որպես կանոն, պատվիրակությունը համախմբված է աշխատում, բայց յուրաքանչյուրն ունի իր կուսակցական խնդիրները, և երբեմն դրանք առաջնահերթություն են լինում»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031