Լրահոս
Օրվա լրահոսը

Գերդաստանին մանդատ է պետք

Հունվար 13,2017 12:00

Անկախացումից անցել է ավելի քան 25 տարի, և տնտեսության վիճակը առավել ծանրացել է հատկապես 12-րդ և 13-րդ վարչապետների օրոք: Սա արդեն անհերքելի փաստ է, որը տարիներ շարունակ զգում էին շարքային քաղաքացիները, սակայն այդ մասին հանրությունը պաշտոնապես տեղեկացավ 14-րդ վարչապետ Կարեն Կարապետյանից:

Ստացվել է այնպես, որ տարիներ շարունակ «հաջողությունների» քարոզով սնվող քաղաքացիները 2016թ. սեպտեմբերին իմացան, որ անցած տարիներին քամու ուժը մեծ է եղել:

Երկու ամսից ավել ժամանակ է մնացել մինչ համապետական նոր ընտրությունները, որի պայքարին լծվել են տարբեր քաղաքական ուժեր: Ի դեպ, նրանց մի մասը օրվա իշխանավորներն են, իսկ մյուսները լրացնում են իշխանության ընդդիմադիր սպեկտորը՝ 5-7% չափաբաժնով:

Ազգային Ժողովում կան հնաբնակներ, գենդերային հավասարության քվոտայով մանդատ ունեցողներ, ինչպես նաև երիտիշխանավորներ: Կան պատգամավորներ, որոնց ձայնը երբևէ չի լսվել և տեսանելի չեն եղել, սակայն նրանք այսօր էլ նույն ոգևորությամբ մարտնչում են ԱԺ-ի կառամատույցներում:

Պատգամավորի աշխատանքը դժվար է ընտրությունների նախաշեմին, իսկ ընտրվելուց հետո այն անհոգ և անպատասխանատու աշխատանք է, որի մանդատը ապահովում և երաշխավորում է ողջ գերդաստանի բարեկեցությունը:

Կարծում եմ ճիշտ կլիներ, որ գերդաստանին մեկ մանդատից ավել չտրվեր, հակառակ պարագայում ԱԺ-ն ձևավորվում է ընտանիքներով:

Բնականաբար այս պարագայում անհրաժեշտ է պայքարել ոչ միայն տնտեսական մենաշնորհների դեմ, այլ առաջին հերթին քաղաքական մենաշնորհի դեմ:

Այսօր պատգամավորներից շատերի համար աշխարհը դարձել է գորգ ոտքերի տակ…:

Այսքանից հետո պատգամավորները մնում է ասեն՝ «Ախր ԱԺ-ից ես ո՜նց վերկենամ գնամ…»:

 

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031