Լրահոս
Օրվա լրահոսը

Անհամաձայնություններ՝ դաշինքի ձևավորման հարցում (տեսանյութ). «Ա1+»

Հունվար 13,2017 11:51

Հայաստանի քաղաքական համակարգն է ստիպում կուսակցություններին միավորվել դաշինքների կազմում։ Իշխանության հետ հավասարի պես մրցելու ավելի արդյունավետ մեխանիզմ դեռևս չի գործում։

«Այսօրվա միավորման սկզբունքը համակարգ փոխելն է։ Այդ համակարգի գլխավոր էլեմենտները բոլորին հայտնի են՝ դա մենաշնորհն է, դա օլիգարխիան է, դա կոռուպցիան է։ Այս պայմաններում խոսել գաղափարական ծրագրերի մասին, անհեթեթություն է»,֊ «Ա1+»֊ի հետ զրույցում ասում է Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։
Դեմկուսի հավանական դաշնակիցներն են «Համախմբում», «Ժառանգություն»,«Երրորդ Հանրապետություն» կուսակցությունները, նաև՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Այս ուժերն իրենց առջև խնդիր են դրել հաղթել 2017-ի խորհրդարանական ընտրություններում։ Արամ Սարգսյանը նշում է. «Եթե նպատակ չի դրվելու ընտրություններում հաղթելու, ապա բոլոր այս գործողություններն անիմաստ են»։
Չեն բացառում այս ընտրություններին եւս ընտրակաշառքի բաժանումը։ Իրենք գնալու են տոտալ վերահսկողություն սահմանելու ճանապարհով։ Կարիք կա նաև քաղաքացիների հետ աշխատելու։

«Մարդկանց 70%-ն իրեն համարում է աղքատ և սա ամենամեծ գայթակղությունն է որ ժողովուրդն էլի կարող է փող վերցնել և ձայն տալ իրեն փող տվողներին, այսինքն՝ գնվի։ Եթե դուք 10-20 հազարով կբավարարվեք, ուրեմն վաղը էլի նորից լինելու եք ծայրաստիճան աղքատ»։

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031