Լրահոս
Օրվա լրահոսը

«Խ. Գիչյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտություն չկա». բեռնատարի վարորդի գործով միջնորդություն է քննվում

Հունվար 13,2017 11:11

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր քննելու է

«Սասնա ծռեր»-ի գործով անցնող բեռնատարի վարորդ Խաչատուր Գիչյանի կալանքի վերացման միջնորդությունը, որը ներկայացրել է նրա փաստաբան Տիգրան Սարգսյանը:

Նա Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Միջնորդությամբ հիմնավորել եմ, որ որևէ իրավական հիմք և անհրաժեշտություն չկա՝ Խաչատուր Գիչյանին կալանքի տակ պահելու համար:

Նախաքննությունն ավարտվել է, և ծանոթանում ենք գործին, որտեղից երևում է, որ Գիչյանի մեղքը հիմնավորված չէ»:

Հիշեցնենք, որ Գիչյանը մեղադրվում է Ոստիկանության ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբին աջակցելու համար:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031