Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-Խաչատուր Սուքիասյան քննարկումները կամուրջ կդառնա՞ն (տեսանյութ). «Ա1+»

Հունվար 13,2017 10:45

Հունվարի 15-ին ՔՊ-ն համաժողովի ձեւաչափով կկազմակերպի քվեարկություն՝ որոշելու կուսակցության համամասնական ցուցակը: Այն ներկայացվելու է նաեւ «Ելք» դաշինքին, որի անդամ է կուսակցությունը: «Ես չեմ հիշում որեւէ նման նախադեպ, առաջին անգամ ՀՀ-ում համամասնական ցուցակը որոշվելու է կուսակցության պատվիրակների ռեյտինգային քվեարկությամբ: Այսինքն, կուսակցականներն են որոշելու, թե մեր համամասնական ցուցակում առաջին տեղում ով է լինելու, 2-րդ տեղում եւ այլն»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ՔՊ կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը:

Ռեյտինգային քվեարկությամբ ընտրություններին մասնակցելու ցանկություն է հայտնել 35 անդամ: Համամասնական ցուցակը ավելի մեծ է լինելու։ Արայիկ Հարությունյանն առաջադրվելու է Երեւանի Մալաթիա-Սեբաստիա և Շենգավիթ համայնքների ընտրատարածքում: Այստեղ չի բացառվում, որ նրա մրցակիցները լինեն ՀՎԿ-ից Հեղինե Բիշարյանը, ՀՀԿ-ից՝ Սամվել Ալեքսանյանը. «Մենք հաշվի կառնենք այդ դեմքերին եւ նրանց գործելաոճը մեր առաջիկա քարոզարշավի ընթացքում: Մեր գործելաոճից է կախված, թե իրականում ընտրողն ում նախապատվությունը կտա եւ ում կհամարի իրական ընդդիմությունը դաշտում: Հեղինե Բիշարյանի կամ նրա ներկայացրած ՀՎԿ-ի պարագայում հանրությունը գիտի՝ նրանք որտեղ են եղել, ինչով են զբաղվել, երբ են եղել իշխանություն ու ինչ է եղել նրանց իշխանության տարիներին»:

Նախընտրական քարոզարշավի ժամանակ հաշվի են առնվելու կոնկրետ ընտրատարածքի առանձնահատկությունները. «Մենք կշահենք, եթե կոնկրետ ասելիք ունենանք ընտրողին ու կոնկրետ լուծումներ առաջարկենք՝ չբացառելով նաեւ մեր ընդդիմախոսների, հակառակորդների քննադատությունը»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031