Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմինե Առաքելյանին բռնության ենթարկողների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականցվի»

Հունվար 13,2017 10:28

Արմինե Առաքելյանի նկատմամբ անցած տարվա մայիսի 17-ին Երևանի Հանրապետության հրապարակում իրավապահների, ապա հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից բռնություն կիրառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում որոշում է կայացվել «Նուբարաշեն» հոգեբուժական կլինիկայի աշխատակիցների նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնելու մասին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ: Քննչական բաժնի ավագ քննիչ Գ. Մաթևոսյանը որոշումը հիմնավորել է հանցակազմի բացակայությամբ՝ նշելով, որ հոգեբուժական հաստատության աշխատակիցների կողմից Արմինե Առաքելյանին ծեծի ենթարկելու մասին ապացույցներ ձեռք չեն բերվել, իսկ դրանք ձեռք բերելու հնարավորությունները սպառվել են:

Ընդ որում՝ Արմինե Առաքելյանին բռնությամբ հիվանդասենյակ տեղափոխելու, նրան կապելու՝ բուժաշխատողների գործողությունները քննչական մարմինը գնահատում է օրինաչափ՝ «հաշվի առնելով Ա. Առաքելյանի ագրեսիվ վարքագիծը»: Հավելենք, որ Ա. Առաքելյանի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Արայիկ Զալյանը բազմիցս դիմել է քննչական մարմնին՝ հաշվի առնելով պաշտոնատար անձանց կողմից ենթադրյալ հանցագործություն կատարելու հանգամանքը՝ գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայությանը հանձնելու հարցով: Սակայն քննչական մարմինը անընդհատ հետաձգում է հարցի լուծումը՝ փորձելով կոծկել իրավապահների կողմից հանցագործություն կատարելու փաստը, իսկ Քննչական կոմիտեի կողմից գործը քննելը տվյալ դեպքում համարում ենք անօրինական: ՀՀ ՔԿ Երևան քաղաքի ՔՎ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի 2016թ. դեկտեմբերի 29-ի որոշմամբ տեղեկացնում են նաև, որ քրեական գործն ուղարկվել է Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազություն՝ քրեական գործը ՀՀ Հատուկ քննչական ծառայություն ուղարկելու հարցը քննարկելու նպատակով:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031