Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստ դաշնակցից. «Ժամանակ»

Հունվար 13,2017 10:21

Հայաստանում բավական քննադատության արժանացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը Չինարիի ուղղությամբ տարեվերջին ադրբեջանական դիվերսիայից հետո ստեղծված վիճակի կապակցությամբ: Հայաստանյան քննադատության պատճառն այն էր, որ համանախագահները, ըստ էության, որևէ կերպ չէին ընդգծել, որ դիվերսիայի պատասխանատու կողմը Ադրբեջանն է:

Նրանք հերթական անգամ հանդես էին եկել ընդհանրական մի հայտարարությամբ, որում չկա պատասխանատու, չկա պատասխանատվություն: Այդպիսի հայտարարությունները, անկասկած, ավելի ոգևորում են Ադրբեջանին, ցույց տալով, որ հնարավոր է գնալ սադրանքների, քանի որ համանախագահ միջնորդները ի վերջո կրկին պատասխանատվությունը կտարածեն ու կլղոզեն: Այս տեսանկյունից, հայկական կողմից հնչող դիտողությունները միանգամայն արդարացված և հիմնավոր են:

Մյուս կողմից, սակայն, երբ այդ արձագանքները դիտարկում ենք այլ տեսանկյունից, ապա ավելորդ չէ հիշել, որ Մինսկի խմբի համանախագահների շարքում կա մի պետություն, որը Հայաստանի անվտանգության գործընկերն է, ռազմավարական դաշնակիցն ու բարեկամը, որի պահպանությանն է հանձնված սրբություն սրբոցը՝ Հայաստանի պետական սահմանը, որի հետ Հայաստանը միացյալ ՀՕՊ և զորախումբ է ստեղծել: Եվ այստեղ, իհարկե, հարց է առաջանում, որ, եթե հայկական կողմում պատգամավորներ, նախարար, այլ պաշտոնյաներ դժգոհում են Մինսկի խմբի համանախագահների, այսպես ասած՝ անհասցե հայտարարություններից, արդյո՞ք նրանց այդ դժգոհությունը տարածվում է այդ դաշնակից, բարեկամ պետության վրա, որին վստահված են Հայաստանի սահմաններն ու պաշտպանական ոլորտի մի զգալի մասը:

Պետություն, որին Հայաստանի արտաքին գործերի նախարար Նալբանդյանը հայտարարում էր՝ Հայաստանի «միակ դաշնակից»: Այդ «միակ դաշնակիցն» էլ է հավասարեցնում դահճին ու զոհին, լղոզում պատասխանատվությունը, ցուցաբերում անհասցե վարք, դիրքորոշում: Եվ արդյո՞ք սա չէ բուն խնդիրը, որից առաջանում են մնացյալ խնդիրները: Ոչ թե դաշնակցի վարքը, այլ այդ վարքի հանդեպ Հայաստանի պահվածքը: Կարևոր չէ, թե ինչ անուն ունի այդ դաշնակիցը, ինչ ֆորմատներով է իրականացվում այդ դաշնակցությունը:

 

Մուսա Միքայելյան

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031