Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ցուրտ եղանակին մաշկը խնամելու կանոնները

Հունվար 13,2017 12:30

Ձմռանը պարտադիր կարգով պետք է խոնավեցնող հիմքի վրա բարակ շերտով քսել յուղոտ սնուցող քսուք կամ դեկորատիվ որեւէ երանգ: Դա մաշկը հուսալիորեն պաշտպանում է սառը քամուց, ձյունից, ցրտից: Եթե դուք գերադասում եք քսուքը, ապա թողեք, որ այն լավ ներծծվի, մնացորդները հեռացրեք անձեռոցիկով եւ որպեսզի մաշկը չփայլի, թեթեւ դիմափոշի արեք: Ձմռանը այսպես են խորհուրդ տալիս մասնագետները: Շատերը մտածում են, որ ձմռանը մաշկը խոնավության կարիք չի զգում` հակառակը, երբ մենք ցուրտ դրսից մտնում ենք տուն, տաքի եւ սառի հակադրությունը հաղթահարելու համար բջիջները զգալի քանակությամբ խոնավություն են ծախսում: Կոսմետոլոգները նշում են, որ մաշկը մշտապես պետք է խոնավեցնել՝ օգտագործել խոնավացուցիչ բաղադրիչներով քսուքներ:

Ձմռանը շատերի մարշկը դառնում է չոր եւ ավելանում են կնճիռները: Այդ դեպքում արդյունավետ է 2 ճաշի գդալ մանրացրած թարմ մաղադանոսը խառնել 1 ճաշի գդալ մեղրի եւ ձվի դեղնուցի հետ, լավ տրորել եւ քսել դեմքին: 15 րոպե հետո լվանալ գոլից մի փոքր տաք ջրով, ապա մաշկը մերսել մաղադանոսի հյութից կամ եփուկից պատրաստված սառցակտորներով: Շատ օգտակար են նաեւ 10 գրամ մաղադանոսի հյութի, 10 միլիգրամ կաթի կամ 10 գրամ թթվասերի խառնուրդով դիմակները:


Ձմռանը խոնավեցնող քսուքը դեմքին պետք է քսել տնից դուրս գալուց ոչ ուշ, քան կես ժամ առաջ: Այլապես կարող է առաջանալ հակառակ երեւույթը. ձեր դեմքը կարող է թեփոտվել կամ ծածկվել բծերով: Դա ալերգիկ երեւույթ չէ. պարզապես քսուքի խոնավեցնող բաղադրիչը ցուրտ փողոցում սառչում է, եւ այդ դեպքում մաշկի վրա նրա ներգործությունը կարող է ոչ թե օգուտ, այլ վնաս բերել:

Արդյունավետ ձմեռային դիմակ է համարվում նաեւ սա. 2-3 մաքրած կարտոֆիլը եփել կաթով, տրորել եւ տաք խյուսը քսել դեմքին: Պահել 20 րոպե, ապա լվանալ գոլ ջրով: Մաշկի թառամածության համար մի մտահոգվեք, քանի որ դրա դեմ շատ օգտակար են գազարի քերուկի դիմակները: Գազարը քերիչով մանր քերել, դնել դեմքին եւ պահել 15-20 րոպե, ապա լվացվել գոլ ջրով:

Տոնային քսուք-դիմափոշի օգտագործելու կանոնները եւս նույնն են. տնից դուրս գալուց 20-30 րոպե առաջ դեմքը պատեք խոնավեցնող քսուքով, իսկ հետո դիմահարդարման սպունգի օգնությամբ քսեք պաշտպանիչ երանգը: Դրանք ապահովում են մշտական թեթեւ մաշկի մաքրում, մաշկի մեռած մասերը հեռացնում են ոչ թե մեխանիկական ճանապարհով, այլ աննկատ լուծում են դրանք: Երեկոյան հեռացնելով երանգ պաշտպանությունը՝ դուք միաժամանակ մաքրում եք մաշկը:


Ցրտերն սկսվելուն պես ճարպային գեղձերն աշխատում են ավելի ինտենսիվ՝
կատարելով պաշտպանական ֆունկցիա, ուստի եւ արտազատում են ավելի շատ մաշկային ճարպ:

Դեմքը մաքրելուց հետո անհրաժեշտ է՝ որքան հնարավոր է՝ այն դարձնել նուրբ եւ թավշյա, որը երիտասարդության նշան է: Դրա համար առաջարկվում է շատ պարզ եւ արդյունավետ միջոց. հասած, թթվաշ խնձորները եփել կաթով, տրորել, սառեցնել եւ քսել դեմքին։ Պահել 15-20 րոպե։

Պետք է հիշել, որ ճարպոտ մաշկի դեպքում չպետք է չարաշահել սպիրտ պարունակող լոսյոնները, հակառակ դեպքում մաշկը բոլորովին կդադարի ճիշտ աշխատել, եւ ճարպագեղձերն ավելի շատ ճարպ կարտադրեն: Նման իրավիճակում լավագույն միջոցը բնական հիմքով մաքրող լոսյոնն է, որը լավացնում է ճարպագեղձերի աշխատանքը:
Պատրաստեց ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԸ

«Առավոտ»

12.01.2017

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031