Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

HRW-ը զեկույց է հրապարակել Հայաստանում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ

Հունվար 12,2017 22:44

Հայաստանի իշխանությունները չեն կարողացել վստահության արժանի պատասխանատվության ենթարկել այն իրավապահներին, որոնք պատասխանատու են 2016թ. հուլիսին խաղաղ ցուցարարների դեմ անհամաչափ ուժի կիրառման համար: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության 2017թ. զեկույցում:

«Ոստիկանության բռնության համար պատասխանատվությունը կարևոր է հանրային վստահություն ձևավորելու տեսանկյունից, այն դեպքում, երբ Հայաստանում շատերի մոտ այնպիսի տպավորություն է, որ կառավարությունը չի լսում իրենց մտահոգությունները»,- ասել է կազմակերպության Հարավային Կովկասի ղեկավար Գիորգի Գոգիան:

Զեկույցում նշվում է, որ 2016թ. հուլիսին Էրեբունու ՊՊԾ գնդի գրավումից հետո սկսված ցույցերի ժամանակ իշխանությունները անհամաչափ ուժ են կիրառել խաղաղ ցուցարարների հանդեպ և վիրավորել ցույցը լուսաբանող լրագրողների: Իշխանությունները կամայականորեն ձերբակալել են խաղաղ ցույցի տասնյակ մասնակիցների և նրանց առաջնորդներին՝ նրանց դեմ ներկայացնելով չարդարացված քրեական մեղադրանքներ, իսկ նրանց մի մասին զրկելով ձերբակալվածների հիմնարար իրավունքներից:

«6 ամիս անց մենք դեռ սպասում ենք, որ Երևանում հուլիսին տեղի ունեցած ցույցերի ընթացքում իրավախախտումները գտնեն իրենց պատասխանատուներին,- ասել է Գոգիան: – Իշխանությունները շատ արագ էին գործում բազմաթիվ ցուցարարների նկատմամբ մեղադրանք առաջադրելու հարցում, բայց նույն եռանդով վստահելի քննություն չի անցկացվել, առավել ևս մեղադրանք չի ներկայացվել դաժան ոստիկանության դաժան պաշտոնյաների նկատմամբ»:

Բացի այդ, Human Rights Watch-ը մարդու իրավունքների լուրջ խախտումներ է գրանցել նաև Հայաստանի այլ, այդ թվում ընտանեկան բնության, սեռական կողմնորոշման և գենդերային խտրականության վրա հիմնված բռնության և այլ ոլորտներում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Ասոնք ո՞ր աստիճան հիմարների տեղ են դնում մեզ…

    Նախ, եթէ անաչառ են, պարտաւոր են ընդգծելու թէ 2016թ. հուլիսին, իրավապահ իշխանությունները արտակարգ զսպվածություն ցուցաբերեցին ոստիկանատունը գրաւած, ոստիկաններ սպանած են պատանդներ բռնած անձերի նկատմամբ: Այս ուղղությամբ, Հայաստանը կարող է բարձր օրինակ ծառայել աշխարհի մինչեւ իսկ ամենաժողովրդավարական համարվող երկիրներին:

    Իսկ այն ինչ կը վերաբերի այդ դէպքերու առիթով մի քանի փողոցներում տեղի ունեցած ցոյցերին՝ այո, կարելի է ասել թէ ոստիկանությունը ծայրագոյն խստությամբ հակադարձեց: Սակայն այս հաստատումի ինքնին բաւարար չէ: Եթէ պարկեշտօրէն պիտի վերլուծվի նյութը, պիտի որ նշվի թէ այդ մօտեցումը կը միտէր առաջքը առնելու հաւելեալ խլրտումների: Դա ապստամբության փորձի զսպում էր, եւ ըստ այնըմ պէտք է արժեվորվի, ոչ թէ որպէս սովորական ցոյցերի նկատմամբ օրինական ուժի կիրառում: Այս տեսանկյունից, համեմատօրէն, կարելի է նաեւ զուսպ որակել իշխանութեան վերաբերմունքը այդ ցուցարարների նկատմամբ իսկ… Այլ երկրում, նաեւ մեռեալներ կը լինէին այդտեղ:

    Այլ խօսքով, նոյնիսկ եթէ ընդունելու լինենք թէ խնդրոյ առարկայ դէպքերի ընթացքում իրավապահ մարմինները «անհամաչափ ուժ են կիրառել», պիտի որ նոյնիսկ… ծափահարենք այդ, որովհետեւ եթէ այդպէս չանէին, լինելու էին աւել շատ ու աւելի ծանր վիրաւորներ, մինչեւ իսկ շատ հաւանաբար մեռեալներ:

    Այս ամէնը գիտենք, եւ լան գիտենք: Անոնք որոնք մերժում են այս տվյալների ջինջ տրամաբանությունը, անոնք են, ըստ որոնց, ոստիկանատան բռնի եւ արյունալի գրաւումից հետո, պետական իշխանությունները մէկ բան ունէին միայն անելիք՝ հանձնվիլ:

    Ի դէպ, ապստամբության փորձը կատարողները բազմիցս հայտնեցին թէ, իրենց հանճարեղ հաշիվներով, ոչ միայն համայն ժողովուրդը, այլ նաեւ շատ մը ոստիկաններ իսկ միանալու էին իրենց շարժումին… «HRW» եւ մանաւանդ նրա հանրածանօթ boss-ը երեւի հուսախաբ են, որ այդ մէկն ալ չստացվեց: Խեղճերը այդքա՜ն փողեր են ծախսում, պարապ տեղը… Վնաս չունի, գոնէ մի քանի հայորդիների գործ են հայթայթում, օրվա հացն են ապահովում – մի քիչ ել հաւանաբար աւելի, անուշ լինի … –

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031