Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին, թե օլիմպիական խաղերից հետո ազգային հավաքականում կա՞ն ըմբիշներ, որոնք մտադիր են ավարտել մարզական կարիերան, ասաց. «Միայն մեր անվանի ըմբիշ Ռոման Ամոյանն է հայտարարել, որ վերջնականապես որոշել է ավարտել կարիերան: Մյուսները մնում են, մարզվում ինչպես նախորդ տարիներին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ sport-mediamax.am-ի
Հ.Գ. Լեւոն Ջուլֆալակյանի հետ ամբողջական հարցազրույցը կարդացեք «Առավոտ» օրաթերթի վաղվա համարում: