Լրահոս
Օրվա լրահոսը

Տավուշի մարզպետը Իջեւանի կենտրոնում փողոցային, անօրինական առեւտուրն արգելելու մասին

Հունվար 12,2017 21:30

Տավուշի մարզկենտրոն Իջեւան քաղաքի կենտրոնական հատվածում, Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդանիստ Սուրբ Ներսես Շնորհալի եկեղեցուն կից, նախկին կենցաղի տան հարակից հատվածներում, հակասանիտարական պայմաններում սննդամթերքի բացօթյա առեւտուր է կատարվում: Այդտեղ մթերք վաճառողները հարկեր չեն վճարում:

Հայտնել ենք, որ 2016թ. հունիսի 1-ին եւ 2-ին Տավուշի մարզպետարանի,Իջեւանի քաղաքապետարանի, սննդի անվտանգության պետական ծառայության, ոստիկանության աշխատողներն այդ տարածքներն ազատել են փողոցային անօրինական առեւտրից: Դրանից հետո նշված տարածքներում առեւտուր անող մի խումբ անձինք Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանին մոտ ընդունելության ժամանակ վկայակոչելով իրենց ընտանիքների սոցիալական վատ վիճակը՝ մարզպետին խնդրել էին, որ մինչեւ Վարդավառ փողոցային առեւտուր անեն:

Մարզպետն ընդառաջել էր նրանց խնդրանքը: Տարեմուտին Տավուշի մարզպետարանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Տավուշի մարզպետին հարցրինք՝ Իջեւանի այդ հատվածները ե՞րբ են ազատվելու փողոցային առեւտրից:

Մարզպետն ասաց, որ անձամբ է ներկա եղել Իջեւանի նշված տարածքները փողոցային առեւտրից ազատելու միջոցառմանը, առեւտրականներին բացատրել են դրա անթույլատրելիությունը, նրանք դա ըմբռնել են:

Վարդավառից հետո ինչ-ինչ պատճառներով խնդրի լուծումը երկարաձգվել է: Հովիկ Աբովյանը հավելեց. «Հիմա էլ ամանոր է, չի կարելի մարդկանց տոնական տրամադրությունը փոխել: Տոները կանցնեն,դա լուծվող հարց է, մարդիկ հասկանում են ու պատրաստ են անօրինական առեւտրից հրաժարվելու»:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031