«Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ը վերակազմակերպվում է, եւ ստեղծվում են «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» եւ «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն ՊՈԱԿ-ները: Այս որոշումը ներառված է եղել կառավարության այսօրվա նիստում, որը չքննարկվող որոշումներից է:
Ըստ այդմ, «Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ն իրեն ամրացված շենքերով ու գույքով հանձնվում է պետական գույքի կառավարման վարչությանը: Դադարեցվում է «Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊԵԱԿ-ի Կապանի եւ Ստեփանավանի մասնաճյուղերի գործունեությունը:
Որոշման համաձայն, «Երեւանի բժշկահոգեբանամանկավարժական գնահատման կենտրոն» ՊՈԱԿ-ը կվերակազմակերպվի բաժանման ձեւով, եւ կստեղծվի «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն», «Կապանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» եւ «Ստեփանավանի տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ներ:
Այս նախագիծը բխում է Հայաստանում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման անհրաժեշտությունից:
Կարդացեք նաև
Կառավարությունը վստահեցնում է, որ այս իրավական ակտի ընդունման արդյունքում հանրապետական մանկավարժահոգեբանական, ինչպես նաեւ տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների ստեղծմամբ կրթության կազմակերպման ոլորտում մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունները համակարգված կլինեն, ինչը կբարձրացնի կրթական ծառայությունների մատչելիությունը, արդյունավետությունը եւ մասնակցային հնարավորությունները՝ երեխայի կրթության իրականացման գործընթացում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ