Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր ըմբիշները կարող են հաղթել այլ մարզաձեւերի առաջատարներին». Լեւոն Ջուլֆալակյան

Հունվար 12,2017 19:25

Վաղը հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային եւ երիտասարդական հավաքականները համատեղ հավաքի են մեկնում Ծաղկաձոր: Մարզիչներն ըմբիշներին հրահանգել են հետներն, անպայման, դահուկներ վերցնել:

Aravot.am-ը ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լեւոն Ջուլֆալակյանին կատակով հարցրեց, թե մեկնում են ըմբշամարտո՞վ զբաղվելու, թե՞ դահուկավազքով: «Ըմբշամարտը սերտորեն կապված է մյուս բոլոր մարզաձեւերի հետ: Եվ կարելի է ասել, որ մեր ըմբիշները լավ պատրաստված են թե դահուկավազքում, թե հեծանվասպորտում, լողում, ֆուտբոլում, բասկետբոլում, ռեգբիում, աթլետիկայում, ծանրամարտում, մարմնամարզությունում, ակրոբատիկայում եւ այլն: Այնպես որ, տղաները շատ մարզաձեւերում կարող են բարձր կարգեր լրացնել», – ասաց Լ. Ջուլֆալակյանը:

Հարցին՝ իսկ կարո՞ղ են հաղթել թվարկված մարզաձեւերի Հայաստանի հավաքականների անդամներին, մարզիչը պատասխանեց. «Մեր գլխավոր նպատակը ըմբշամարտում լուրջ հաջողությունների հասնելն է: Բայց եթե նմանատիպ ընկերական հանդիպումների առաջարկ լինի, չենք խուսափի: Առավել եւս, երբ բոլորը լավ գիտեն, որ ըմբիշները բոլոր մարզաձեւերում էլ  լավ պատրաստված են»:

Լեւոն Ջուլֆալակյանը երբեք չի կասկածել  ըմբիշների հնարավորություններին: Ավելին, նա ոչ միայն վստահ է, որ իր սաներն արժանապատիվ կպայքարեն, այլեւ չի բացառում, որ հատկապես պրոֆեսիոնալ ըմբիշները ի վիճակի են հաղթել այլ մարզաձեւերի առաջատարներին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ vivaronews.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031