Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտության լուծման բանալին գտնվում է կողմերի ձեռքում. Մարիա Զախարովա. (Տեսանյութ)

Հունվար 12,2017 19:15

Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծման բանալին գտնվում է կողմերի ձեռքում: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով դեկտեմբերի 29-ին Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ հարցին:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունեցել ողբերգական միջադեպ: Մենք ելնում ենք նրանից, որ երկու կողմերը կարող են իրենց մեջ գտնել ուժ և խելամտություն, և, անկասկած, դիվանագիտական հնարավորություններ… այս բարդ իրավիճակին լուծում տալու համար: Լուծման բանալին գտնվում է երկու կողմերի ձեռքում»,- ասել է Զախարովան:

Հիշեցնենք, դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ ադրբեջանական ուժերը ձեռնարկել էին դիվերսիոն ներթափանցման փորձ, ինչի հետևանքով զոհվել էր 3 հայ զինվոր: Ադրբեջանական կողմը, ըստ ՀՀ ՊՆ-ի, ունեցել էր 7 զոհ, ընդ որում զոհերից մեկի մարմինը մնացել է Հայաստանի տարածքում:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031