Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի մանդատը կմնա բաց

Հունվար 12,2017 19:07

«Քանի որ բանակցություններն այս պահին ընթացքի մեջ են, մենք չենք կարող ենթադրություններ անել դրանց վերաբերյալ»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց  ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի պատասխանատու Գոհար Ավագյանը: Aravot.am-ը հետաքրքրվել էր`ե՞րբ կարելի է ակնկալել ԵԱՀԿ հայաստանյան գրասենյակի ճակատագրի շուրջ հստակություն:

Խնդիրն այն է, որ ԵԱՀԿ մասնակից պետությունները դեռ կոնսենսուսի չեն հասել ԵԱՀԿ մի շարք դաշտային առաքելությունների մանդատների երկարաձգման հարցի շուրջ: Այդ թվում է նաեւ ԵԱՀԿ հայաստանյան առաքելությունը:

«ԵԱՀԿ նախագահությունը շարունակում է բանակցություններ վարել այս հարցի շուրջ՝ վաղ համաձայնություն ձեռք բերելու նպատակով: Մինչև մասնակից երկրների կողմից մանդատների երկարաձգման հետ կապված սպասվող համաձայնության կայացումը, դաշտային առաքելությունները բաց կմնան և կշարունակեն ադմինիստրատիվ և մանդատի հետ կապ չունեցող աշխատանքները»,- ասաց Գոհար Ավագյանը:
Հարավային Կովկասի երկրներից Հայաստանը միակն էր, որտեղ կա ԵԱՀԿ գրասենյակ: Բաքվում 2000 թվականի ամռանը բացված ԵԱՀԿ գրասենյակը իր գործունեությունն ավարտել է 2014 թվականի հունվարի 1-ին: Իսկ Թբիլիսիում 1992 թվականին բացված ԵԱՀԿ առաքելության մանդատը լրացավ 2008 թվականի դեկտեմբերի 31-ին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031