Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գազից թունավորման դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են․ Ա1+ (Տեսանյութ)

Հունվար 12,2017 18:45

«Այս տարի գազից թունավորման դեպքերը նախորդ տարվա համեմատ աճել են»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ տեխնիկական տեսչության և գազի վերահսկողության բաժնի պետ Աշոտ Գրիգորյանը:

«2015 թվականին գրանցվել է պատահարների 39 դեպք, որի արդյունքում մահացել է 6 մարդ, իսկ այս տարի պատահարների թիվը հասել է 47-ի, զոհերինը՝ 10-ի»,-նշեց Գրիգորյանը՝ հավելելով, որ գազի թունավորման դեպքերն ամենից շատ գրանցվում են Շիրակի մարզում, Աբովյանում և Երևանում:

Նրա խոսքով՝ պատահարների հիմքում մարդկանց անփութությունն է. «Հիմնականում դա էլեկտրական սնուցումից անջատված անվտանգության համակարգերն են, լաթով փակված օդատար ուղիներն են, առանց ծխատարի միացման գազօգտագործումը և այլն»:

Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Ա1+»-ի կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031