«Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպությունը ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ զինված ուժերում և ԼՂ ՊԲ-ում 2016թ-ին իրենց հայտնի դարձած մահվան ելքով դեպքերի վերաբերյալ։ Կազմակերպությունը նշում է, որ ուսումնասիրությունը ներառում է նաև ապրիլյան քառօրյայի հետևանքով զոհված զինծառայողների ցանկը, որն առանձին է ներկայացված:
Կազմակերպությանը հայտնի է դարձել 79 մահվան դեպքի մասին, ևս 80 զինվորականի` քառօրյայի ընթացքում զոհվելու մասին տեղեկություններ է հաջողվել հավաքել։ Մեկ զոհված զինծառայողի մասին, ըստ mamul.am-ի, հայտնել է առողջապահության նախարարը, սակայն «Խաղաղության երկխոսությունը» նշում է, որ չի հաջողվել ճշտել նշված զինվորի ինքնությունը։
«Խաղաղության երկխոսությանը» հայտնի դարձած 79 մահվան դեպքերից 7-ն սպանություն է.
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «epress.am»-ի կայքում: