Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպանությունը պլանավորել էին դեռ 2-3 տարի առաջ». հայտարարում են Ավետիսյանների հարազատները (Տեսանյութ)

Հունվար 12,2017 17:55

Գյումրիում սպանդի ենթարկված Ավետիսյանների հարազատներից Ռիտա Պետրոսյանը պնդում է, որ իր քրոջ ընտանիքի սպանությունը չբացահայտեցին, այդպես էլ պարզ չդարձավ, թե ով էր իրական մարդասպանը ու որն էր իրական դրդապատճառը:

«Իրանք իրանց դատեցին, իրանք իրանց փակեցին գործը: Ոչ տեսանք, ոչ էլ լսեցինք, թե ովքեր էին իրական մարդասպանները, որն էր իրական պատճառը: Ինչ ձևի ուզեցին, դրեցին գործը փակեցին, էս ընտանիքի դուռն էլ սև քարով փակվեց, պրծավ:Դուք ինքներդ տեսաք՝ տունը ինչի է վերածվել: Ինչի՞ համար պիտի էսպես լիներ, մենք ապրում ենք մի երկրում, որը թաղված է անարդարության մեջ՝ մենք չունենք ղեկավար, չունենք իշխանություններ.. Ինչի՞ համար չպիտի պատժվեին մեղավորները, որ մենք հանգիստ լինեինք, ի՞նչ է Պերմյակովին բռնեցին ու հարցը լուծվե՞ց…Մենք ոչ մեկս ապահովված չենք, թե վաղը նույն սպանդը մյուսի տունը չի լինի: Իրենք իրենց մեջ շատ լավ գիտեն, թե էս գործը ինչից է սկսվել, ինչով է վերջացել, ուղղակի իրենց հիմա պետք չէ, որ բացահայտվի, թե չէ չէի՞ն կարող մի հրամանատար Ռուսաստանից բերեին, բերաններս վերք բռնեց կանչելով:Դատերին ես Ռուսաստանի Դաշնությունից եմ եկել-գնացել, տունս էլ ծախեցի, սաղ ճամփեքի փող արեցի, փողոցները մնացի, բա սա երկի՞ր է»,-արտասվեց Ռիտա Պետրոսյանը:

Նա չի հավատում դրդապատճառին, թե Պերմյակովը մտել է իր քրոջ տուն գողություն կատարելու համար: «Ոչ մի գողություն, սա նախապես պլանավորված էր դեռ 2-3 տարի առաջ՝ ոչնչացնել հայ ընտանիք, մեծ ընտանիք: Բոլորիս էլ ակնհայտ է, որ Պերմյակովը մենակ չէր կարող անել, նույնիսկ երեխաները դա գիտեն: Ես Մոսկվայում եմ ապրում, ռուսն անգամ ասում է՝ ինչ տունտունիկ են խաղում, դա ինչ դատավարություն է»:

Ռիտա Պետրոսյանն ասաց, որ Մոսկվայում փորձել են ռուս փաստաբաններ վարձել, գործը նորից բացել տալ, սակայն շատ թանկ գին են ուզել:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վարազ Սյունի (Ամստերդամ) says:

    Գյումրու սպանդը իբր «մենակ» կատարած Պերմյակովի գործը հստակ մի բան ցույց տվեց. ռուսի հետ ցանկացած «պայմանագիր» թղթի վրա խզբզոց է: ՀՀ Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն միայն սեփակա՛ն ժողովրդին ջարդել գիտեն: Պերմյակովի գործի ժամանակ ծակները մտած մկնիկներ էին դարձել:

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031