Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանցագործության ժամը նշված չէ, խնդրում եմ պարզաբանեք». Վանոյի Արտակը՝ դատախազին

Հունվար 12,2017 17:42

«Ինձ առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում»,- այսօր Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց Արտակ Գալստյանը՝ հայտնի Վանոյի Արտակ մականվամբ:

Հիշեցնենք, որ Արտակ Գալստյանին մեղադրանք է առաջադրվել, որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձերբակալված Անի Արթուրի Հովհաննիսյանի եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին դրդել է իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 2.390.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին, սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցվել, քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը, այսինքն՝ Արտակ Գալստյանը կատարել է խոշոր չափերով խարդախության փորձ և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստություն:

Արտակ Գալստյանն այսօր դատարանում մեղադրող դատախազից պարզաբանում խնդրեց՝ ասելով, որ իր պաշտպանությունը ճիշտ կառուցելու համար խոչընդոտներ կան, մասնավորապես առաջադրված մեղադրանքներում շատ փաստեր իր համար անհասկանալի են. «Օրինակ` հանցագործության ժամը նշված չէ, խնդրում եմ պարզաբանեք»:

Ի պատասխան դատախազն ասաց՝ ժամի վերաբերյալ քրեական գործում կան փաստական հանգամանքներ, որոնք դատաքննության ընթացքում կպարզվեն:

Դատարանը հրապարակեց նաեւ ապացույցների հետազոտման կարգը եւ նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց հունվարի 26-ին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031