Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՓԲԸ-ի փակումը չի նշանակում ՀՀ-Իրան երկաթուղու ծրագրից հրաժարում». Վարդան Ոսկանյան

Հունվար 12,2017 17:28

«Կառավարության օպտիմալացման համատեքստում նման ընկերության լուծարումը տեղավորվում է եւ պետք չէ դա գնահատել որպես ՀՀ-Իրան երկաթուղու ծրագրից հրաժարում»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ի գործունեության դադարեցմանը, ասաց իրանագետ Վարդան Ոսկանյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության այսօրվա նիստում որոշվել է լուծարել  Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Երկաթուղու շինարարության տնօրինություն» ՓԲԸ-ն, որը ստեղծվել էր Հայաստան-Իրան երկաթուղու ծրագիրը կյանքի կոչելու համար:

«Ինչպես այսօր ասել  է Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարը, ՀՀ-ն իր օրակարգում է պահում երկաթուղու հարցը, եւ նախարարության կազմում կա համապատասխան կառույց, որը զբաղվելու է այդ խնդրով»,-նկատեց Վարդան Ոսկանյանը:

Նա ընդգծեց՝ իրանական կողմը բազմաթիվ հայտարարություններով փաստել է, որ երկաթուղու ծրագիրը ՀՀ-Իրան հարաբերությունների տնտեսական հատվածի օրակարգում է: «Բացի այդ, այն ունի քաղաքական կարեւոր նշանակություն՝ հաշվի առնելով ՀՀ-ի՝ շրջափակման մեջ գտնվելը: Դիտարկումը, թե մի կազմակերպության փակումը, որն, ըստ էության, կրկնօրինակում է համապատասխան նախարարության մեջ առկա այլ կառույցի գործունեությունը, նշանակում է երկաթուղու ծրագրից հրաժարում, միանշանակ՝ սխալ է եւ չափազանցված»,-եզրափակեց Վարդան Ոսկանյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031