Լրահոս
Օրվա լրահոսը

ՎՏԲ-Հայաստան Բանկը տրամադրում է վարկային քարտեր առաջին տարվա համար անվճար սպասարկմամբ

Հունվար 12,2017 16:23

ՎՏԲ-Հայաստան Բանկը իր հաճախորդներին հնարավորություն է տալիս ստանալ վարկային քարտ՝ առանց ժամանակի ավելորդ կորստի և լրացուցիչ փաստաթղթերի ներկայացման անհարժեշտության:

ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդները, ձևակերպելով Բանկի նշված վարկային ծառայություներից որևէ մեկը՝ բնակելի անշարժ գույքի ձեռք բերման կամ կառուցման հիպոթեք, վերանորոգման հիպոթեք կամ “Ունիվեսալ” առանց գրավի ապահովման սպառողական վարկ, ստանում են հնարավորություն հիմնական վարկին զուգահեռ ստանալ վարկային քարտ Companion Card.

Հիմնական վարկի դրական որոշման դեպքում, ինչպես նաև Հաճախորդի վարկունակության գնահատման Բանկի հաշվարկներից ելնելով, հաճախորդի համար ավտոմատ կերպով հաստատվում է Companion Card.

Companion Card վարկային քարտը տրվում է MasterCard միջազգային վճարային համակարգի քարտով մինչև 24 ամիս ժամկետով, սկսած 19% դրույքաչափից դրամային վարկերի համար: Վարկային քարտին ամրագրվում է միաժամանակ 4 հիմնական արժույթներ (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, եվրո, ՌԴ ռուբլի), ինչը հաճախորդին հնարավորություն է տալիս խնայել փոխարկումների ժամանակ: Companion Card ստանալու համար լրացուցիչ փաստաթղթեր չեն պահանջվում:

Ներկա դրությամբ Բանկը զրոյացրել է Companion Card վարկային քարտի առաջին տարվա սպասարկման վճարը, իսկ սկսած երկրորդ տարվանից միջնորդավճարը գանձվում է ըստ հաճախորդի ցանկության՝ ամենամսյա կամ տարեկան:

Ծառայության մասին մանրամասն տեղեկություններին և Companion Card վարկային քարտի սակագներին կարելի է ծանոթանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի մասնաճյուղերում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական ծառայություն՝ 87-87 հեռախոսահամարով:

 

ՎՏԲ-Հայաստան Բանկ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031