Լրահոս
Օրվա լրահոսը

Տնտեսության զարգացման մոդելը փոխել են եւ աճ են ակնկալում (Տեսանյութ)

Հունվար 12,2017 15:55

Այս տարի կառավարությունը արտահանման, ներդրումների եւ արդյունաբերության ոլորտներում աճ է ակնկալում: Այսօր այս մասին ասաց տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

Կառավարության նիստից հետո, պատասխանելով լրագրողների այն հարցին, թե 4 ամիս առաջ Կարեն Կարապետյանն ասաց, որ «երկրի վիճակը չափազանց ծանր է», ինչ փոփոխություններ կան նոր կառավարության օրոք, պարոն Կարայանն ասաց, որ վերանայվել է տնտեսության զարգացման մոդելը.       «Հիմնական շեշտադրումը դնում ենք արդեն նրա վրա, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա առաջարկի հիման վրա: Այսինքն՝ ելնելով Հայաստանի՝ փոքր տնտեսություն լինելու առանձնահատկությունից, մենք հիմնական շեշտադրումը դնում ենք, որ տնտեսությունը պետք է զարգանա ի հաշիվ արտահանման»:

Պարոն Կարայանի խոսքերով. «Մեր կանխատեսումներն այն են, որ արտահանման մասով այն աճի տեմպերը, որոնք եղել են 2016 թվականին, առնվազն կպահպանվեն կամ կգերազանցվեն: Նաեւ աճ կգրանցվի ներդրումների մասով, բավականաչափ աշխատանք այդ ուղղությամբ 2016-ի վերջին եռամսյակում իրականացվել է: Նախապատրաստել ենք դաշտը եւ ակնկալում ենք, որ 2017 թվականին համ տնտեսական աճը, համ տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշները, այդ թվում՝ արդյունաբերության ու արտահանման, լուրջ աճ կունենան»,- ասաց նախարարը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031