Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիսյանների տունը սպանությունից երկու տարի անց. (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հունվար 12,2017 15:40

Այսօր լրացավ Գյումրու Արցախ թաղամասի Մյասնիկյան փողոցի 188 տանը բնակվող Ավետիսյանների 7 հոգանոց ընտանիքի սպանության երկրորդ տարին: 2015 թվականի այս օրը ռուսական 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովը իրենց իսկ տանը գազանաբար սպանդի ենթարկեց նրանց՝ չխնայելով անգամ տան մանկահասակ երեխաներին: Այսօր Ավետիսյանների հարազատները բացեցին տան կողպված դարպասները, փոխված էր դարպասի գույնը, տնից մաքրված էին արյան հետքերը, սենյակներից հանված էին արյունոտ անկողինները: Ընտանիքի բոլոր անդամների լուսանկարները փակցված էին հյուրասենյակի պատին: Հանված էր նաև տան տոնածառը, թեև ամանորյա զարդարանքից որոշ նմուշներ դեռ կային: Հյուրասենյակի հատակը ամբողջությամբ փտել էր. ներս մտնողը ներքև էր ընկնում: Երեխաների ննջասենյակում փոքրիկների խաղալիք տիկնիկն էր. իսկ պահարանին դրված էին սրբապատկերներ:

Տանտիրուհու Հասմիկ Ավետիսյանի քույրերը՝ Ջուլիետա Ջալալյանն ու Ռիտա Պետրոսյանը, ներս մտնելով սկսեցին բարձրաձայն լացել, ողբալ, որ մեր երկրում չկա արդարադատություն: Ռիտա Պետրոսյանը, շրջելով սենյակներով, խոսում, էր հանգուցյալների հետ, գոչում՝ «Ո՞ւր եք հրեշտակներ, կարոտել եմ ձեզ»:

Դիմելով սպանված փեսային՝ Սերյոժա Ավետիսյանին, Ջուլիետա Պետրոսյանն ասաց. «Էդքան դրսերում դառը դատեցիր, տուն սարքեցի, որ տանդ դռանը սև քար շարեին»: Ջուլիետա Ջալալյանն էր խոսում էր լուսանկարների հետ: Նրանք նաև անեծքներ էին հնչեցնում իշխանությունների հասցեին, որ քաղաքական կամք չունեցան բացահայտելու իրական հանցագործներին ու իրական դրդապատճառները:

Ի դեպ, այսօր իշխանության ներկայացուցիչներից ոչ մեկը չէր այցելել Ավետիսյանների տուն, միայն լրագրողներն էին ու նրանց հարազատները:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031