Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Նաիրիտի» սնանկության վճիռը արգելք է ներդրումներ անելու պատրաստ ընկերությունների համար».Կարինե Շահվերդյան

Հունվար 12,2017 14:42

«Նաիրիտը» փրկելու եւ վերագործարկման պահանջով այսօր տասնյակի հասնող նաիրիտցիներ հավաքվել էին կառավարության շենքի մոտ:

«Նաիրիտի» համակարգող խմբի անդամ Կարինե Շահվերդյանի խոսքով, իրենք առնվազն շաբաթը մեկ հավաքվում են՝ հիշեցնելու, որ թույլ չեն տա լուծարել «Նաիրիտը»

Հիշեցնենք, որ 2016 թվականի նոյեմբերի 28-ին Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության հայցը և «Նաիրիտ» գործարանը սնանկ ճանաչել։

«Վերջերս էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կայքում տեղադրվեց հայտարարություն, ըստ որի՝ հայտարարվում է մրցույթ՝ նպատակ ունենալով «Նաիրիտ» գործարանի արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նպատակով ներգրավել մասնավոր գործընկեր, և հրավիրվում է համապատասխան կազմակերպություններին ներկայացնելու հետաքրքրության հայտ:

Եվ վերջին ամիսներին ասպարեզում են «Նաիրիտում» ներդրումներ իրականացնելու պատրաստակամությամբ հանդես եկող կազմակերպություններ, սակայն «Նաիրիտի» սնանկության վճիռը փաստացի արգելք կհանդիսանա այդ ընկերությունների համար, և «Նաիրիտը» վերջնականապես կգնա լուծարման ճանապարհով։ Ստացվում է՝ մրցույթի ավարտից ընդամենը մեկ ամիս շուտ գործարանը սնանկ ճանաչելու արագացված որոշմամբ, «Նաիրիտը» կարող է զրկվել երբևիցե վերագործարկվելու հնարավորությունից»,- Aravot.am-ին ասաց տիկին Շահվերդյանը:

Ըստ նրա, «Նաիրիտի» սնանկության վերաբերյալ դատական նիստ է նախատեսված փետրվարի տասնչորսին. «Կարծում եմ՝ մինչեւ այդ առողջացման ծրագիր էլ կլինի, ինչը մինչեւ այս պահը դեռ չի երեւում, դեռ ոչ մեկի կողմից չի ներկայացվել: Բայց ես կարծում եմ՝ մինչեւ դատական նիստը երեւի կընդունվի, կտեսնենք՝ ինչ որոշում կկայացնեն»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031