ԱՄՆ վարչակազմում առաջին տիկնոջ գրասենյակը կփոխարինվի առաջին ընտանիքի վարչությամբ: Այս մասին հայտնում է Fox News-ը:
Այդ կառույցում գլխավոր դերակատարություն կունենան նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփին առավել մոտ կանգնած երկու կին՝ նրա կինը՝ Մելանյան, և դուստրը՝ Իվանկան:
Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ որոշումը կապված է միաժամանակ մի քանի գործոնների հետ: Նախ, Մելանյա Թրամփը ժամանակավորապես հրաժարվել է Նյու Յորքից վերադառնալ Վաշինգտոն, որպեսզի որդին՝ 10-ամյա Բերոնը հաջողությամբ ավարտի ուսումնական տարին: Բացի այդ, առաջին տիկինը չի սիրում մասնակցել քաղաքական կյանքին:
Երկրորդ, նոր վարչությունը լրացուցիչ հնարավորություն է ընձեռում Իվանկա Թրամփի համար, որն ակտիվ մասնակցություն է ունեցել հոր նախընտրական քարոզարշավին: Այժմ նա ցանկանում է կենտրոնանալ կին ձեռնարկատերերի իրավունքների պաշտպանության և այլ սոցիալական նշանակության նախագծերի վրա:
Կարդացեք նաև
Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ