Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՂ հակամարտությունն ազդում է ԱՊՀ երկրների տնտեսությունների վրա. Moody’s

Հունվար 12,2017 13:42

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և աշխարհաքաղաքական մյուս հակամարտություններն ազդում են Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների տնտեսությունների վրա: Այս մասին ասվում է Moody’s միջազգային վարկանիշային գործակալության՝ ԱՊՀ երկրներին նվիրված զեկույցում:

Զեկույցում նշվում է, որ թեև նավթի գների կայունացումը թուլացրել է ճնշումը ԱՊՀ 9 երկրների տնտեսությունների և բյուջեների վրա, սակայն տարածաշրջանի վարկունակության կանխատեսումը շարունակում է մնալ «բացասական»:

Զեկույցի հեղինակները կանխատեսում են, որ այս տարի տարածաշրջանում տնտեսական աճը կկազմի 2%, իսկ 2018թ. ակնկալվում է 3%-անոց աճ: Moody’s-ի փոխնախագահ և զեկույցի համահեղինակ Քրիստին Լինդոուն կարծում է, որ ԱՊՀ երկրների տնտեսության վրա, ի թիվս այլ գործոնների, ազդում են նաև աշխարհաքաղաքական հակամարտությունները:

«Ուկրաինայի իրադարձությունների պատճառով Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում լարվածության ավելացումը բացասական ազդեցություն են թողնում: ԱՊՀ 9 երկրներ հակամարտության մեջ են իրենց հարևանների հետ: Միայն բելառուսա-ղազախական սահմանին է, որ որևէ խնդիր չկա»,- ասել է նա:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031