Լրահոս
Օրվա լրահոսը

Գուրգեն Եղիազարյան. «Ֆրոնտիկն օրինակ է վերցրել փառապանծ գեներալ Ալիկ Սարգսյանից»

Հունվար 12,2017 13:35

«Ֆրոնտիկն իր տվայտանքների մեջ մենակ չէ: Նա ժամանակակից ՀՀ ղեկավարներից լավագույն օրինակ ունի»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԱԱԾ նախկին բարձրաստիճան պաշտոնյա Գուրգեն Եղիազարյանն`անդրադառնալով Կոտայքի մարզի Նոր Գեղի համայնքի գյուղապետ Ֆրոնտիկ Թեւոսյանի՝ իր ծննդյան 65-ամյակի կապակցությամբ գյուղի երաժշտական դպրոցը եւ ծննդյան 70-ամյակի կապակցությամբ գյուղի գլխավոր փողոցն իր անունով անվանակոչելուն:

Գուրգեն Եղիազարյանը նկատի ունի նախկին ոստիկանապետ, այժմ նախագահի խորհրդական`գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանին. «Նա իր գյուղում`Կանաչուտում, իր անվամբ կոչեց գյուղի կենտրոնական փողոցը: Մամուլում էլ գրվեց, որ երեք լեզուներով`անգլերեն, ռուսերեն եւ հայերեն, ցուցանակներ են դրվել, որ հանկարծ տուրիստ գար, մարդը կարող է չհասկանար`թե ո՞ւմ անվան փողոցն է: Այնպես, որ Ֆրոնտիկն օրինակ է վերցրել փառապանծ գեներալից, ով այսօր նախագահի խորհրդական է: Նրանից մի քիչ առաջ է անցել`երաժշտական դպրոցն էլ իր անունով կոչելով, բայց պրոգրես պիտի լինի: Ֆրոնտիկի վրա մի զայրացեք: Ամեն ինչ նորմալ է այս արեգակի տակ»:

Հիշեցնենք, տարիներ առաջ, Սյունիքի մարզի գյուղապետերից մեկն էլ իր որոշմամբ իր կնոջը հայտարարել էր գյուղի առաջին տիկին:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031