Լրահոս
Օրվա լրահոսը

Թողարկվել է մանկական «ԱՐԴԻ» անվանումով նոր ձեռագիր տառատեսակ

Հունվար 12,2017 13:11

Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հանդես է եկել նոր նախաձեռնությամբ. համացանցում հայերենի տարածումը խթանելու և նոր սերնդի հայերենի ճանաչողության մակարդակը բարձրացնելու նպատակով թողարկվել է  մանկական «ԱՐԴԻ» անվանումով նոր ձեռագիր տառատեսակ:  Այն կարելի է օգտագործել մանկական հրատարակություններում CoralDraw, Quarkxpress, Indesign, Illustrator, Photoshop և այլ տպագրական ծրագրերի համար:

«ԱՐԴԻ» տառատեսակի օգտագործումը դասագրքերի, կրթական այլ ձեռնարկների տպագրության համար երեխային հնարավորություն կտա հայերեն տառերը տեսնել այնպես, ինչպես սովորել է դպրոցում, ինչպես նաև կապահովի այդ ձեռնարկների և «ԱՐԴԻ» գործիքներում զանազան խաղերի համար օգտագործվող տառատեսակների միանմանությունը:

«ԱՐԴԻ» տառատեսակը կարելի է ներբեռնել անվճար`այցելելով Համազգային հայ կրթական և մշակութային միության կայքէջ` https://www.hamazkayin.com/arti/

ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՀԱՅ ԿՐԹԱԿԱՆ ԵՎ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031