Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ի հետ սահմանին պատի կառուցումն անիմաստ է եւ Թուրքիային առարկայական ոչինչ չի տա». Լեւոն Հովսեփյան

Հունվար 12,2017 13:06

«Տեղեկությունը պաշտոնական չէ, այն ներկայացրել է թուրքական պարբերականը՝ պատի կառուցմամբ զբաղվող ընկերության անունից»,-Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեղեկություններին, որ Թուրքիան մտադիր է ՀՀ-ի, ինչպես նաեւ՝ Իրանի հետ սահմանը զատել բետոնե պատով, ասաց թուրքագետ Լեւոն Հովսեփյանը:

Նա նկատեց, որ Թուրքիան դեռեւս մի քանի տարի առաջ ներդրել էր սահմանային վերահսկողության եւ անվտանգության ապահովման նոր մեխանիզմների ծրագիր, իսկ որ այն վերաբերում է նաեւ ՀՀ-ի հետ սահմանին պատ կառուցելուն, կարելի է ասել՝ նորություն է, թեւ՝ ոչ պաշտոնական:

«Սիրիայի սահմանի դեպքում պատի կառուցումը հասկանալի է, որովհետեւ կա ահաբեկչության, մաքսանենգության խնդիր: Նույնը որոշակիորեն վերաբերում է իրանաթուրքական սահմանին, եթե հաշվի ենք առնում ահաբեկչության եւ քրդական PKK-ի խնդիրը: Մաքսանենգության խնդիրն էլ իրանաթուրքական սահմանին բավականին լուրջ է: Իսկ ՀՀ-ի հետ սահմանին պատի կառուցումն անիմաստ է եւ Թուրքիային առարկայական ոչինչ չի տա, որովհետեւ սահմանախախտումներ շատ քիչ են գրանցվում: Այստեղ լուրջ խնդիր չկա, որովհետեւ առկա է լուրջ վերահսկողություն»,-եզրափակեց Լեւոն Հովսեփյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031