Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցին հին ու նոր տարի չի տոնում, այլ նշում է Տիրոջ անվանակոչության տոնը». Տեր Բաբկեն (Տեսանյութ)

Հունվար 12,2017 12:44

Հունվարի 13-ին Հայ առաքելական եկեղեցին նշելու է Քրիստոսի անվանակոչության տոնը: Ըստ հրեական օրենքի` ծննդյան 8-րդ օրը Հիսուս, ինչպես նորածին ամեն մի արու զավակ, թլփատվեց և անվանակոչվեց: «Տոնը եկեղեցու համար չի հնչում որպես «հին նոր տարի», այն մեզ համար կարեւոր է որպես Տիրոջ անվանակոչության օր: Այդ օրը պատարագ կմատուցվի: Փառաբանում ենք տիրոջ «Հիսուս» անունը, որը նշանակում է փրկիչ»,-«Հենարան» մամուլի ակումբում այսօր անդրադառնալով տոնի խորհրդին՝ ասաց Արարատյան Հայրապետական թեմի Արաբկիր համայնքի հոգևոր հովիվ Տեր Բաբկեն քահանա Հայրապետյանը:

Նա նշեց, որ Հայ առաքելական եկեղեցին առաջնորդվում է Գրիգորյան տոմարով: Նոր եւ հին տոմարների միջեւ 13 օրվա տարբերություն կա: «Դա եկեղեցու համար տոն չէ: Իհարկե, մարդիկ թող ուրախանան, բայց խորհրդին գիտակից լինեն: Մենք հին ու նոր չենք ունեցել: Մեր ամենասրբազան տոմարը հայկյան հաղթանակն էր, որ համընկել է Նավասարդի մեկի հետ՝ օգոստոսի 11-ին: Հունվարի 13-ը՝ Տիրոջ անվանակոչության օրը, անշարժ տոն է Հայ առաքելական եկեղեցու համար: Եկեղեցին հին ու նոր տարի չի նշում, այլ նշում է Տիրոջ անվանակոչության տոնը»,-ասաց Տեր Բաբկենը:

Մանրամասն՝ տեսանյութում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Seyran says:

    Քանի որ նոր դարաշրջանը սկսվել է Քրիստոսի ծննդից հետո,նոր տարին էլ պետք է սկսվի Ծննդյան տոներից հետո…

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031