Լրահոս
Օրվա լրահոսը

Մայք Թայսոնն ու Ֆլոյդ Մեդվեյզեր Կրտսերը երկու հայտնի ռեփերների կնախապատրաստեն իսկական մենամարտի (տեսանյութ)

Հունվար 12,2017 12:11

Աշխարհահռչակ երկու բռնցքամարտիկները ռինգում միմյանց դեմ դուրս կգան որպես մարզիչներ, որոնք օգնելու են հայտնի ռեփերներ Քրիս Բրաունին եւ Սոուլջա Բոյին՝ ռինգում, բռնցքամարտի կանոններով լուծել աղջկա համար ծագած հակամարտությունը:

Նախապատմությունը հետեւյալն է: Սոուլջա Բոյը «լայք» է դրել Քրիս Բրաունի նախկին ընկերուհու լուսանկարի տակ, ինչը խիստ վիրավորել է վերջինի ինքնասիրությունը եւ նա այդ «լկտի արարքի» համար Բոյին հրավիրել է մենամարտի: «Արժանապատվությունը պահել կարողանալու» նպատակով Բրաունը դիմել է Ֆլոյդ Մեդվեյզերին, որպեսզի իրեն մարզի: Սոլջա Բոյն էլ իր ընկերոջ օգնությամբ դուրս է եկել Մայք Թայսոնի վրա:

Թե ինչ հանգուցալուծում կստանա այս պատմությունը, հայտնի չէ: Բայց մի բան հաստատ է. ռեփերների մենամարտը ռինգում հետաքրքիր կլինի:

https://www.youtube.com/watch?v=8WonotvvHSw&list=PL7ICdPhXEnRsGV94E1V_Xrpf85FophXyS&index=5

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031