Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ինչպես զսպել Ադրբեջանին. «Հայոց աշխարհ»

Հունվար 12,2017 11:35

Փոխվել է թշնամու դիվերսիոն ակտիվության աշխարհագրությունը։ Ադրբեջանն այժմ Ղարաբաղում իրեն համեմատաբար հանգիստ է պահում՝ կրակում է հեռվից, խուսափում 2014-2015թթ. որդեգրած դիվերսիոն գործողությունների մեծ ինտենսիվությունից։

Պատճառն այն է, որ հայկական կողմի ձեռք բերած գիշերային տեսանելիության սարքերն ու այլ զինատեսակները նրան զրկում են մեր խրամատներին անպատիժ մոտենալու հնարավորությունից։ Ուստի առաջիկայում եւս հակառակորդի ակտիվությունը պետք է կենտրոնանա անմիջականորեն Հայաստան-Ադրբեջան սահմանի որոշ հատվածներում անբարենպաստ դիրքեր ունեցող մեր զինծառայողների վրա։

Նման պայմաններում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ուշացած հայտարարությունը սեփական դեմքը փրկելու փորձ էր, ուստիեւ այստեղ չպետք է որոնել այն քաղաքական նպատակները, որ բազմիցս հռչակել են միջնորդները։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պետք է ցույց տային, որ իրենք կան, գոյություն ունեն եւ տեր են Վիեննայում հռչակված փոխադարձ վստահության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված հայտնի առաջարկներին։

Ավելին՝ նրանցից այլ բան սպասելը միամտություն կլինի, քանի որ համանախագահների հիմնական քաղաքական նպատակը կողմերի միջեւ նոր պատերազմի բռնկումը կանխելու համար նրանց պարբերաբար բանակցային սեղանին նստեցնելու եւ այն կոնկրետ առաջարկների լայն տեսականիով «հարստացնելու» մեջ է։

Ավելին անելու համար նրանք պետք է ռիսկի ենթարկեն իրենց միջնորդական կարգավիճակը, ինչը միայն ավելի կմեծացնի լայնածավալ պատերազմի բռնկման վտանգը։

Վարդան ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031