Լրահոս
Օրվա լրահոսը

Հացի գներն արդեն որոշ տեղերում արձագանքել են ալյուրի թանկացմանը. «Հրապարակ»

Հունվար 12,2017 11:20

Ալյուրի թանկացման մասին գույժը առեւտրականներին հասավ դեռ դեկտեմբերի 30-ին։ Մեկ պարկ ալյուրի գինը ալրաղացները բարձրացրեցին 400-600 դրամով։

Էջմիածնի ալրաղացը տոներից առաջ մի պարկ ալյուրը վաճառում էր 10200 դրամով, իսկ այսօրվանից գինը դարձել է 10700 դրամ։ Ընկերությունում պատճառը չեն ասում։ «Չենք իմանում», – պատասխանում են։

«Բաղրամյան ալրաղաց» գործարանում ալյուրի պարկը թանկացրել են մեկ դոլարով։ «21 դոլարով էինք վաճառում, հիմա դարձրել են 22», – ասաց արտադրության պետ Սայադ Գասպարյանը։ Նա թանկացումը բացատրում է տրանսպորտային բարդություններով․ «Ճանապարհներն են փակ։ Կարսը մեկ բաց է, մեկ փակ է, ավտոները հինգ-վեց օր կանգնում են, ցորենը սառած է գալիս, ջարդում են, որակի հարցեր կան», – ասում է նա։

Նա հերքում է տարածված կարծիքը, թե ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն է ալյուրի գինը բարձրացրել․ «Մոնոպոլ բան չկա, 55 կազմակերպություն ցորենի ալյուր է բերում։ Ոնց կարող է մոնոպոլ լինի»։

Հայտնի է սակայն, որ Սամվել Ալեքսանյանին պատկանող ձեռնարկությունները շուկայում առաջատար դիրք են զբաղեցնում, որ տարբեր մարդկանց անունով գրանցված կազմակերպություններ կան, որոնց հետեւում նույն մարդն է։

Հացի գներն արդեն որոշ տեղերում արձագանքել են ալյուրի թանկացմանը։ Մարզերում՝ Հրազդանում, Գորիսում, այսօր հացի գինը 40 դրամով բարձր է եղել։ Երեւանի խանութներում հացի գներն առայժմ պահպանվում են։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031