Լրահոս
Օրվա լրահոսը

Կայացավ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի առաջին հետընտրական մամլո ասուլիսը (Տեսանյութ) . «Ամերիկայի Ձայն»

Հունվար 12,2017 10:58

«Ինչ վերաբերում է կիբեր հարձակմանը, կարծում եմ, որ այն կազմակերպվել էր Ռուսաստանի կողմից: Սակայն կարծում եմ նաև, որ մենք հարձակման ենք ենթարկվել նաև այլ երկրների ու անձանց կողմից»,- հայտարարել է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 11-ին անցկացված հետընտրական իր առաջին մամլո ասուլիսի ժամանակ:

Նորընտիր նախագահի կարծիքով դեմոկրատական կուսակցությունը ունի իր մեղքի բաժինը, քանի որ չի ապահովել համապատասխան պաշտպանողական համակարգ՝ կիբեր հարձակմանը դիմադրելու համար:

Անդրադառնալով Ռուսաստանի և մասնավորապես նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ապագա հարաբերությունների ձևավորմանը, հատկապես հաշվի առնելով կիբեր հարձակմանը ռուսական կառույցների ներգրավվածության մեղադրանքը՝ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ իրենք կարող են համագործակցել ԴԱԵՇ-ի դեմ պայքարում: Նա նաև վստահեցրեց, որ իր նախագահության օրոք ռուս-ամերիկյան հարաբերությունները կբարելավվեն:

«Եթե Պուտինը հավանում է Թրամփին, ես դա համարում եմ առավելություն, այլ ոչ թե խոչընդոտ, քանի որ մենք ունենք չափազանց վատ հարաբերություններ Ռուսաստանի հետ: Ռուսաստանը կարող է օգնել ԴԱԵՇ-ի դեմ պայքարում, որն ի դեպ, թիվ մեկ խնդիրն է»։

Նյութի մանրամասները կարդացեք «Ամերիկայի Ձայն»-ի  կայքում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031