Լրահոս
Օրվա լրահոսը

Բայց Տիգրան Մուկուչյանը չի խորանում նման հոգեբանական նրբությունների մեջ. «Հրապարակ»

Հունվար 12,2017 10:26

Երեկ լրատվամիջոցներում արագորեն տարածվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ Գեւորգ Գորգիսյանի ֆեյսբուքյան գրառումը, որով նա ահազանգում էր․ «Քիչ առաջ ահազանգ ստացանք, որ 2017 թվականի ԱԺ ընտրություններին ընդառաջ «ՍԱՍ» հոլդինգի բոլոր աշխատակիցներին ստիպում են դուրս գալ իրենց բնակության հասցեների գրանցումից եւ գրանցվել Արաբկիր համայնքի տարբեր հասցեներում, որպեսզի բոլորը մեկ մարդու պես ընտրեն թիվ 2 ընտրատարածքում ՀՀԿ թեկնածու Արտակ Սարգսյանին (Սասի Արտակ)»։

Մինչ այդ էլ տեղեկություն էր տարածվել, որ «ՍԱՍ»-ի աշխատակիցներից արդեն անձնագրեր են վերցնում կամ անձնագրային տվյալներ։

Երեկ, երբ ԿԸՀ նիստից հետո Տիգրան Մուկուչյանը ճեպազրույց էր ունենում լրագրողների հետ, հարց հնչեց՝ արդյոք վերոնշյալ դեպքերը կարո՞ղ են ազդել ընտրությունների արդյունքների վրա։ Մուկուչյանը վստահեցրեց, որ ոչ։

«Նախ ասեմ, որ նշված հարցի հետ կապված ուղղակի դիմում կամ բողոք կամ որեւէ ահազանգ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի ստացել։ Ինչ վերաբերում է մնացյալին, որ ինչ-որ անձանցից տվյալներ են հավաքագրվում եւ այլն, ես կարծում եմ՝ առաջին հերթին քաղաքացիները պետք է պարզաբանումներ պահանջեն, թե ինչի համար են իրականացվում այդ հաշվարկները, բայց ես համոզված եմ մեկ բանում, որ նման հանգամանքները որեւէ ազդեցություն չեն կարող ունենալ թե՛ ընտրողի կամարտահայտության արտահայտման տեսանկյունից, թե՛, ընդհանրապես, ընտրական գործընթացի վրա»,-վստահեցրեց Մուկուչյանը։

Իսկ ինչո՞վ է համոզված, հարցրինք նրան։ «Որովհետեւ ընտրողը գալու է տեղամաս իր անձը հաստատող փաստաթղթով եւ լիակատար գաղտնիության պայմաններում իրականացնելու է իր քվեարկությունը»,-իր համոզմունքն այսպես մեկնաբանեց ԿԸՀ նախագահը։

Նկատեցինք, որ նման դեպքերում սովորաբար հոգեբանական ճնշման են ենթարկվում քաղաքացիները, որ գնան իրենց գործատուին ձայն տան, որովհետեւ հաճախ մարդկանց ահաբեկում են, որ եթե իրենց չընտրեն, կազատվեն աշխատանքից։ Շատ միամիտներ անգամ հավատում են, որ քվեախցում կարող են իրենց հետեւել, որ ինչ-որ մեթոդներ կան՝ պարզելու, թե ում է ձայն տվել, ու գնում ձայն են տալիս՝ «շառից, փորձանքից հեռու»։

Բայց Մուկուչյանը չի խորանում նման հոգեբանական նրբությունների մեջ։ «Ես չեմ կարծում, որ որեւէ հոգեբանական ճնշում կարող է ներազդել ընտրողի վրա քվեախցում, որպեսզի վերջինս առաջնորդվի ոչ իր սեփական կամարտահայտությամբ»։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031