Արարատյան հայրապետական թեմի առաջնորդարանի սրահում տեղադրված տոնածառի «գլխին» ոչ թե աստղ է, այլ խաչ: «Խաչը հաղթության խորհրդանշան է: Կենաց ծառի գագաթին թող լինի՝ որպես պահապան մեր ժողովրդին»,- «Առավոտ»-ի հետ զրույցում խորհուրդն այսպես բացատրեց ԱՀԹ առաջնորդանիստ Սբ. Սարգիս եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը: Հետաքրքրվեցինք՝ տեսնողները չե՞ն զարմանում: «Առաջնահերթ սա հոգեւոր հաստատություն է: Ավելին՝ ընդօրինակողներ կան, շատերի տանն եմ տեսել, որ եղեւնու գագաթը զարդարում է խաչը»,- ասաց տեր հայրը:
Լուսանկարը՝ ԼՈՒԻԶԱ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ
Կարդացեք նաև
«Առավոտ»
11.01.2017