Ցյուրիխում կայացած 2016 թվականի ֆուտբոլային դափնեկիրների պարգեւատրման արարողության ժամանակ տհաճ միջադեպ է տեղի ունեցել:
Daily Mail-ը տեղեկացնում է, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել ՖԻՖԱ-ի 2016 թվականի տարբեր անվանակարգերում դափնեկիրների, այդ թվում նաեւ՝ Կրիշտիանու Ռոնալդուի, համար նախատեսված հուշանվեր ժամացույցների անհետացման գործով:
Յուրաքանչյուրը 10 հազար ֆունտ ստերլինգ արժողությամբ Hublot Big Bang մակնիշի վեց ժամացույցները գողացվել են պարգեւատրման արարողությունից անմիջապես առաջ: Դրանք «անհետացել են» ՖԻՖԱ-ի շտաբ բնակարանից Zurich TV ճանապարհին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարը՝ Youtube-ի