Հայաստանի կանանց շախմատի առաջատարներ Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Մկրտչյանը մասնակցելու են փետրվարի 10-ից մարտի 5-ը Իրանում կայանալիք դասական շախմատի աշխարհի կանանց առաջնությանը:
Aravot.am-ը այսօր Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը հանդիպեց նրանց: Երկուսն էլ բարձր տրամադրություն ունեին: Շախմատիստուհիները վստահեցրին, որ անելու են ամեն բան հաջող հանդես գալու համար եւ այդ նպատակով մոտ օրերս նախապատրաստական ուսումնամարզական հավաք են սկսելու:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ