Դեկտեմբերի 31-ին, ժամը 15-ի սահմաններում Իջեւան քաղաքում ինն հարկանի շենքի տանիքից ցած է նետվել 19-ամյա աղջիկ: Նա պետական բուհի 3-րդ կուրսի ուսանող էր:
Ինքնասպանություն գործած աղջիկը նամակ է թողել, ուր իր հորից եւ մորից ներողություն է խնդրել:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունից տեղեկացանք, որ դեռատի աղջկա ինքնասպանության կապակցությամբ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110 հոդվածի 1-ին մասով («Սպառնալիքի, դաժան վերաբերմունքի կամ անձնական արժանապատվությունը պարբերաբար նվաստացնելու ճանապարհով անձին անուղղակի դիտավորությամբ կամ անզգուշությամբ ինքնասպանության կամ ինքնասպանության փորձի հասցնելը»):
Սույն քրեական հոդվածով բնութագրվող հանցանքը պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով:
Կարդացեք նաև
Տավուշի մարզային քննչական վարչությունից հայտնեցին, որ հարուցված քրեական գործով մեղադրյալ կամ կասկածյալ չկա:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ