Քաղաքական մեկնաբան, «Կենտրոն» հեռուստաընկերության «Ուրվագիծ» հաղորդման հեղինակ եւ վարող Պետրոս Ղազարյանը մեկ շաբաթից կվերադառնա աշխատանքի: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց «Կենտրոն» հեռուստաընկերության տնօրեն Էդգար Ավագյանը՝ անդրադառնալով Ղազարյանի հետագա գործունեությանը:
– Պարոն Ավագյան, Պետրոս Ղազարյանը վերադարձե՞լ է արձակուրդից:
– Պետրոսը վերադարձել է արձակուրդից քաղաք, որովհետեւ երկրում չէր: Այս փուլում դեռ իր մոտ արձակուրդ է մինչեւ շաբաթվա վերջ, բայց երկրում է:
– Վերադառնալու է ու շարունակի՞ իր հեղինակային հաղորդումը, թե՞ ինչ-որ բան փոփոխվել է:
Կարդացեք նաև
– Ոչ մի նոր փոփոխություն չկա: Այս փուլում Պետրոսի մոտ արձակուրդ է, դեռ իր հետ չեմ խոսել:
– Երբ արձակուրդից վերադառնա վարելո՞ւ է «Ուրվագիծ»-ը:
– «Ուրվագիծ»-ն իր հեղինակային հաղորդումն է, որ վերադարձավ աշխատանքի, պարզ է՝ պետք է գա, իր հաղորդումը վարի:
Մանրամասներին կարող եք ծանոթանալ՝ «Հայկական ժամանակ»-ի կայքում:
Ես էլ ասում եմ Պետրոսն ինչու՞ է այդքան հազում հաղորդման ժամանակ… Էդ սիգարը ծխելուց հետո, ո՞վ լինի, որ չհազա…