Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազ․ Պողոսյանի իրավունքն է՝ հացադուլով ուշադրության արժանանալ. «Ազատություն»

Հունվար 11,2017 17:29

Ներսես Պողոսյանի իրավունքն է՝ հացադուլ անելով ուշադրության արժանանալ: Պողոսյանի բողոքի ծայրահեղ ակցիայի 28-րդ օրը վերջինիս այդ քայլին «Ազատության» հետ զրույցում այսպես արձագանքեց Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

Երեկ մարտական դիրքեր այցելած Դավթյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ըստ էության, ակնարկեց, որ դատախազությունը չի վերանայելու Պողոսյանի խափանման միջոցը:

«Դատախազությունը, բնականաբար, ցանկացած խափանման միջոցը կալանք ընտրված անձի հիմնավորումներին անդրադառնում է պարբերաբար: Այդ թվում՝ նաև Ներսես Պողոսյանի գործով: Եվ, բնականաբար, իր իրավունքն է՝ ուշադրության արժանանալ այս առումով: Բայց քրեական գործով ձեռք բերված հիմքերի բավարարությունը մշտապես դատախազության ուշադրության կենտրոնում է»,- ասաց գլխավոր դատախազը:

Ներսես Պողոսյանը հենց դատախազին ու քննչական մարմնին էր ներկայացրել իրեն ազատ արձակելու պահանջը, քանի որ արդեն մերժվել էր դատական երկու ատյաններում, իսկ վճռաբեկ դատարանը կընդունի դիմումը թե ոչ՝ այդ հարցը պարզելու համար ամիսներ կպահանջվեն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031